ՀՀ ճանապարհային ոստիկանությունից հայտնում են

Ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը, սակայն ԱՊՊԱ պայմանագրում այդ փոփոխությունը չեն կատարել։

Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից՝ նշելով, որ չնայած համապատասխան հիմնավորումները ներկայացնելուց հետո նշված վարչական ակտերը բեկանվում են, սակայն ստեղծված իրավիճակում անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերին հորդորում են տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոխարինման դեպքում դիմել ապահովագրական ընկերություն՝ գործող ԱՊՊԱ պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու համար։

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ