Հայտնի են կորոնավիրուսի երկու ախտանշաններ, որոնք պատվաստվածները չպետք է անտեսեն

Express հրատարակությունը թվարկել է կորոնավիրուսի երկու հիմնական ախտանշաններ, որոնք պատվաստված հիվանդները ոչ մի դեպքում չպետք է անտեսեն։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հեղինակը վկայակոչում է Zoe COVID հավելվածի տվյալները, որը հետևում է վարակի նշանների դրսևորման հաճախականությանը:

«Եթե դուք պատվաստվել եք և սկսել եք հաճախ փռշտալ կամ հազալ առանց պատճառի, ապա պետք է մնալ տանը և COVID-19-ի թեստ հանձնել»,- կոչ են արել ծրագրի մշակողները: Նրանք ընդգծել են, որ այդ երկու ախտանշաններն առավել հաճախ են ապահովում վիրուսի փոխանցումը։

Բժիշկները նաև կոչ են արել ուշադիր լինել վարակման մյուս ախտանշանների նկատմամբ, մասնավորապես՝ համի և հոտի կորստին:

Համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում COVID-19-ով վարակվելու գրեթե 260 մլն դեպք է գրանցվել, մոտ 5,2 մլն հիվանդ մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ