![]()
Ինչպես արդեն հայտնել ենք, սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ տարբեր մարզերի խոշորացված համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Արարատի մարզի Մասիս համայնքն է:
«Հայկական ժամանակը» ներկայացնում է՝ ովքեր են ընդգրկված Մասիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։
Ցուցակը գլխավորում է Մասիսի ԵԿՄ ղեկավար Սայեն Հայրապետյանը, երկրորդը Մելիք Նազարյանն է, որը չի աշխատում: Առաջին եռյակը եզրափակում է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի մանկավարժ Նվարդ Սարգսյանը։
58 հոգուց բաղկացած ցուցակում բավականին շատ են համայնքի ղեկավարները։
Օրինակ՝ ցուցակի 4-րդ համարը Նորամարգ համայնքի ղեկավար Արման Թադևոսյանն է, 16-րդը՝ Սիսի համայնքապետ Հայկ Մելքոնյանը, 31-րդը Դարակերտի համայնքապետ Ղուկաս Սիմոնյանն է, 32-րդը՝ Գեղանիսիտի համայնքապետի տեղակալ Արտյոմ Խաչատրյանը, 34-րդը Գագիկ Օրդուխանյանն է՝ Արգավանդի համայնքապետը, 37-րդը՝ Դարբնիկի համայնքապետ Դավիթ Գզիրյանը, 38-րդը՝ Զորակի համայնքապետի տեղակալ Ավետիս Խաչատրյանը, Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը 40-րդն է ցուցակում, 43-րդը Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանն է և այլք։
Ցուցակում ներառված են նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Օրինակ՝ 9-րդ համարն Արգավանդի միջն դպրոցի ուսուցչուհի Էլմիրա Ոսկանյանն է, 18-րդը՝ Բ. Մարգարյանի անվան հ2 միջն դպրոցի ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը, 21-րդը՝ Ղուկասավանի միջն․ դպրոցի ուսուցչուհի Գայանե Առուստամյանը, իսկ 42-րդը պարուսույց Հասմիկ Սահակյանն է:
Մասիսում ՔՊ համամասնական ցուցակում շատ են նաև համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչները։ Օրինակ՝ 20-րդը համարը Վաչագան Աբգարյանն է, աշխատում է Մասիսի էլեկտրոցանցում, 26-րդը՝ ՄՍԾ Մասիսի տարածքային բաժնի ընդունարանի պետ Համլետ Ավետիսյանն է, 33-րդը Արգավանդ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Էվելինա Ոսկանյանն է և այլք:
Նշենք՝ ցուցակում ընդգրկված բոլոր անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են։
![]()