16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում

Բուխարեստում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մրտեյանն արծաթե մեդալ է նվաճել 60 կգ քաշայինների պայքարում՝ ձախ ձեռքով մրցումում:

Վաղը՝ նոյեմբերի 28-ին, Արմանն ուժերը կչափի նաև աջ ձեռքով:

Նախքան մեդալի համար պայքարը՝ Մրտեյանը տպավորիչ հաղթանակ է տարել թուրք մարզիկի նկատմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ