«Այսօր Շիրակ աշխարհի սրտում ներկա գտնվեցի Գյումրու ձմեռային մարզաձևերի մասնագիտացված դպրոցի մեր պատանիների մարզումներին». Շիրակի մարզպետ

«Այսօր Շիրակ աշխարհի սրտում ներկա գտնվեցի ԿԳՄՍ նախարարության Գյումրու ձմեռային մարզաձևերի մասնագիտացված դպրոցի մեր պատանիների մարզումներին։ Դահուկներով մարզումները մեկնարկել են Աշոցքի տարածաշրջանի Վարդաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող ձյունաշատ տարածքում՝ պատրաստվելով «Մրցաշրջան-2022»-ի մրցումներին»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և հավելել. «Ի դեպ, մարզօջախի սաներից Գոհար Հովհաննիսյանը/Գյումրի/ և Նարեկ Ներսիսյանը/Ցողամարգ/ դեկտեմբերի 7-ին կմեկնեն Իտալիայի Թուրին քաղաք՝ մասնակցելու դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզական ճամբարին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ