![]()
Այսօր` նոյեմբերի 27-ին, ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Հ. Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Հ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Վ. Մ-ն, 25-ամյա Տ. Կ-ն և 24-ամյա Գ. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
![]()