![]()
Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Բելառուս կատարած աշխատանքային այցիս ընթացքում այցելել եմ Белкоммунмаш գործարան։
Ծանոթացել ենք թողարկվող քաղաքային էլեկտրական տրանսպորտի տեսականուն՝ դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչև լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ։
Հատկապես հետաքրքրեց հիբրիդային ավտոբուսները, ինչպես նաև երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տևողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներն ու երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսները։
![]()
![]()
![]()