«Մենք տրամադրված ենք Հայաստանի հետ բազմամյա հակամարտությանը էջը թերթել»․ Ալիև

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն վճռական է շրջել Երևանի հետ բազմամյա հակամարտության էջը։

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք Ադրբեջանում տրամադրված ենք շրջել Հայաստանի հետ բազմամյա հակամարտության էջը, սկսել նորմալ փոխգործակցության փուլ», – ասել է Ալիևը բանակցություններից հետո։ Ալիևը բանակցությունները որակել է որպես անկեղծ ու հանգամանալից։

«Այսօր շատ հանգամանալից, ես կասեի, անկեղծ զրույց է տեղի ունեցել հարցերի շուրջ, մենք բաց քննարկել ենք մեր ծրագրերը, մեզ մտահոգության տեղիք տվող հարցերը:

Գլխավորն այն է, որ տարաձայնությունները կարգավորելու համար մեր կայացրած որոշումները կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի անվտանգությանն և կանխատեսելիությանը», – հայտարարել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ