«Մենք թանկ ենք գնահատում Հայաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները»․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կհասնի նախահամաճարակային մակարդակի։

«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, դաշնակցային, խորը պատմական արմատներ ունեն: Մենք դա շատ ենք գնահատում և կանենք հնարավորը մեր շփումների այս մակարդակին նպաստելու համար»,- ասել է Պուտինը։ Նա նաև նշել է երկրների միջև տնտեսական համագործակցությունը։

«Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը փոքր-ինչ թուլացել է, բայց այս տարի այն զարգանում է արագացված տեմպերով և, հուսով եմ, ոչ միայն կհասնենք նախահամաճարակային մակարդակին, այլ ավելի առաջ կգնանք», – ավելացրել է ՌԴ նախագահը։ Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ