![]()
Սոչիում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք ժամ տևած հանդիպումը, որտեղ նրանք համատեղ հայտարարություն են ստորագրել:
Սույն հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ կողմերը քննարկել են «2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին» ինչպես նաև «ընդգծել տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը»:
Ինչպես պարզորոշ երևում է հայտարարությունից, որևէ միջանցքի մասին խոսք չկա: «Զանգեզուրյան միջանցքի» ալիևյան երազանքը միայն սեփական հանրույթին կերակրելու համար է: Այն Ալիևը, ով ամեն ելույթի մեջ բարձրաձայնում էր «Զանգեզուրյան միջանցքի» բացման մասին, Սոչի այցելելուց հետո «զարմանալիերոն» որևէ ձևաչափում չհիշեց այս մասին: Թե Պուտինի հետ երկկողմ, թե հետո եռակողմ հանդիպումների ընթացքում հնչեցրած իր խոսքերում բառ անգամ չկար միջանցքի մասին:
Այստեղից կարելի է հստակ եզրակացնել, որ միջանցքային հռետորաբանությունը ընդամենը քարոզչական, պոպուլիստական հնարք էր, որով փորձ էր արվում ճնշել հայկական կողմի վրա, ինչը որևէ հաջողություն չունեցավ:
Այս հայտարարությունը կարևոր է նաև հայաստանյան ընդդիմության համար, ովքեր կեղծ օրակարգերով հանրության շրջանում անտեղի լարվածություն են առաջացնում: Եթե Ռուսատանի և Հայաստանի փոխվարչապետերի նախկին հայտարարությունները միջանցքային տրամաբանության բացառման մասին հիմնավոր չէին թվում հայաստանյան ընդդիմադիր շրջանակներին, ապա այսօր ստորագրված հայտարարությունը պետք է, որ նրանց համար ևս սթափեցնող լինի:
![]()
![]()