ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին ձիթենու ճյուղեր է նվիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ձիթենու ճյուղեր է նվիրել՝ որպես խաղաղության խորհրդանիշ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Պուտինը Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը որակել է կառուցողական, նշել, որ կողմերը բարձր են գնահատել ռուս խաղաղապահների և սահմանապահների աշխատանքը։

«Ցանկանում եմ հաստատել, որ ունեցել ենք շատ դրական հանդիպում, դրական զրույց»,-ասել է Փաշինյանը հանդիպման արդյունքներով։ Նրա խոսքով՝ քննարկվել են օրակարգի փաստացի բոլոր հարցերը։

Ալիևն իր հերթին նշել է, որ կողմերն ունեցել են հանգամանալից, անկեղծ զրույց, պլանների բաց քննարկում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ