Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձին հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշենք, որ Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է նա։

Բանակցությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը և դրա կարգավորման ուղիները, ինչպես նաև գնահատել, թե ինչ է արվել վերջին մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները համընկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հռչակագրի ստորագրման տարեդարձի հետ և կայացել են ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ