Ռոբերտ Քոչարյանին արդարացնելու որոշման դեմ դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՍԴ դիմելու և սույն քրեական գործով վարույթը կասեցնելու դատախազության միջնորդությունը: Այս կերպ անփոփոխ է թողնվելով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունները ևս դատարանը մերժել է։

Սույն որոշումը ստանալու պահից մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ