![]()
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ժամանել են Սոչի։
Հիշեցնենք, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
MediaNews-ը փորձեց ճշտել, թե ո՞ր ժամերին են մեկնարկելու վերոնշյալ հանդիպումները։
ՌԴ նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովի գրասենյակից հայտնեցին, որ հանդիպումների ժամերը դեռևս հայտնի չեն։
![]()