Ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Այս մասին գրում է aysor.am-ը:

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստան են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս անգամ ՀՀ վարչապետի հետ չեն մեկնել ՌԴ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ