![]()
Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են:
Կառավարության նիստին այս մասին ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է ընթանում Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը:
Ղուլարյանը նշել է, որ շինարարությունն ընթացքի մեջ է, կային որոշակի խնդիրներ, բայց հիմա աշխատանքները վերսկսված են ամբողջ թափով:
«Շաբաթ օրն այնտեղ ենք եղել։ Աշխատանքներն ընթանում են, և հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում, ամբողջությամբ կավարտենք»,- նշել է Ղուլարյանը:
![]()