![]()
ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱՀ և ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հանրապետական նշանակության ճանապարհըները, ինչպես նաև Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհը բաց է: «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հատվածում և Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» ճանապարհահատվածին առկա է մառախուղ։
Հիշեցնենք, որ օդի ջերմաստիճանն այսօր Արցախում նվազել է 9-ից 11 նիշով: Ցածր ջերմային ռեժիմը կպահպանվի նաև վաղը: Իսկ նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()