Կառավարությունը Արթուր Գրուզդևին ազատեց պարտադիր զինծառայությունից. գեղասահորդը ներկայանալու է ՀՀ դրոշի ներքո

Կառավարությունն այսօրվա նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Արթուր Վյաչեսլավի Գրուզդեւին: Որոշման նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի թվում:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Գրուզդևին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն ու այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի գեղասահքի ազգային հավաքական թիմում եւ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նախապատրաստվում է մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

Արթուր Գրուզդևի անձանագրի վավերկանության ժամկետը չի կարող երկարացվել, քանի որ 2021-ի հոկտեմբերի 25-ից մեկնարկել է ձմեռային զորակոչը, իսկ Արթուր Գրուզդևի հանդիսանում է 2021 թվականի ձմեռային զորակոչի զինակոչիկ: Նա հաշվառված է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ կոմիսարիատում:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ