![]()
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից վայրում ինքնաշեն տնակ է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն:
Ամբողջությամբ այրվել է 84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով: Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Ն. Մխիթարյանն ու Ալլա և Զելմա Աբրամիցինները: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա» Լոռու մարզի ներկայացուցիչները:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
![]()