Ընդդիմությունն ասում է՝ քաղաքացի, մեզ պետք է, որ դու զոհվես, մենք իշխանությունը վերցնենք

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցուպատասխանից առաջնացնում է մի քանի կարևոր կետեր։

Պատերազմից մեկ տարի անց Փաշինյանը հայտարարում է, թե մեղադրում է իրեն, որ քաղաքական խիզախություն չի ցուցաբերել և ժողովրին «շոկային ճշմարտություններ» չի ասել․ «Եթե իմանայինք՝ ամեն ինչ այսպես էր լինելու, գուցե ավելի ճիշտ կլիներ գալ ու ասել՝ ժողովուրդ, մենք պետք է պայքարից հրաժարվենք»։

Անտինյանի խոսքով՝ 2018-ին նոր թիմը, չունենալով այդքան ինֆորմացիա, չլինելով հմուտ, չի գնացել այդ ճանապարհով, բաց է թողել պահը։ Բացի այդ, ասում է՝ պետք է հաշվի առնել հարցի լուծման աշխարհաքաղաքական բավարար միջավայր արդյոք կար 2018-ին։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նշում է․ «Փողոցում այս պայքարողները կարող են օգնել միայն Ադրբեջանին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ