![]()
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մինչև տարեվերջ երկու անգամ կհանդիպեն՝ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սոչիում, դեկտեմբերի 15-ին՝ Եվրամիության նախագահի առաջարկով Բրյուսելում:
Օնլայն ասուլիսում պատասխանելով լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է բանակցել տարածաշրջանային լարվածությունը հաղթահարելու համար:
Բրյուսելում կքննարկվի հումանիտար, այդ թվում՝ գերիների հարցը: Պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին՝ արդյոք հանդիպումը կարո՞ղ է ազդեցություն ունենալ սահմանային իրավիճակի վրա, և կա՞ արդյոք պատերազմի վտանգ՝ վարչապետը նշեց:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) — Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով: Չենք խուսափում և չենք խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից: Ինչի համար է ՊՆ նախարարների միջև կոմունիկացիան ձևավորվել. դա արվել է միջազգային միջնորդությամբ: Երկու կողմերը մեղադրենք սադրանքների և այլնի մեջ: Ես ՊՆ նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն կոմունիկացիան օգտագործի, Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով, որ նույնը անի Ադրբեջանի ՊՆ-ն, և պարզ դառնա՝ ով է շահագրգիռ սադրանքների մեջ: Եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ:
![]()