![]()
Նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին «Դիլիջան ազգային պարկի» տարածքում բռնկվեծ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։28-ին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությումնը:
Հրդեհի հետևանքով այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և 5000 քմ անտառածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ: Աշխատանքներին ներգրավվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1 միավոր օժանդակ տեխնիկա։
![]()