Արտակարգ դեպք Էջմիածնում

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը մոտեցել է ավտոմեքենային, նստել, ապա շարժիչը միացնելուց հետո նկատել է, որ ավտոմեքենայում կրակ է բռնկվել և անմիջապես ահազանգել է 911:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում կրակ բռնկվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ