Կարմիր կովն իր կաշին չի փոխի. պարեկային ծառայության գումարտակի հրամանատարի տեղակալը հանգստի ժամին վնասազերծել է ավտոմեքենա առևանգողին, ով ժամեր առաջ մեկ այլ ավտոմեքենա էր գողացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 51-այմա Գեղամ Մ.-ի կողմից ավտոմեքենաներ փախցնելու փաստով:

Նոյեմբերի 21-ին՝ առավոտյան, աշխատանքից հետո, հանգստի ժամին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանը երեկոյան Սունդուկյան փողոցում նկատել է ВАЗ 21 01 մակնիշի ավտոմեքենա: Ա. Հովհաննիսյանը հիշել է, որ երբ առավոտյան հերթափոխ է եղել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով հաղորդել են, որ նշված ավտոմեքենան առևանգել են:Հրամանատարի տեղակալը ճիշտ կողմորոշվելով, կարողացել է վնասազերծել ավտոմեքենայի վարորդին, ապա հեռախոսակապով այդ մասին տեղեկացրել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու արդեն րոպեներ անց կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Արդեն բաժնում ոստիկանները զարմանք են կտրել, երբ տեսել են որ ավտոմեքենա առևանգելու մեջ բերման ենթարկվածը ժամեր առաջ է նմանատիպ մեկ այլ ավտոմեքենա առևանգելու համար պարեկների կողմից հայտնաբերվել և «հյուրընկալվել» ոստիկանություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական բացահայտումն էին կատարել: Ժամը 00:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ, 52-ամյա Լեռնիկ Ա.-ից, ով հայտնել է, որ 10 րոպե առաջ անհայտ անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գյուղմթերքի շուկայի՝ Րաֆֆու փողոցի 2-րդ մուտքի մոտից հափշտակել է իր ավտոմեքենան:

Նույն պահին տեղեկութունը փոխանցվել էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, որտեղից գործի են անցել պարեկները: Կարճ ժամանակ անց Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը և պարեկ Գրիգոր Աբգարյանը Նաիրի Զարյան փողոցում կանխել էին կեղծ «Դետոչկինի» փախուստը: Վերջինս պարեկների կողմից բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կողոպուտի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:ամյա Գեղամ Մ.-ն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ