![]()
Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ վարչապետը պատասխանելով զլմ-ների հարցերին ասաց, որ իր վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հեռացրել է, ու Հայաստանում վիրտուալ բունտ է սկսվել դրա դեմ:
Այդ հայտարարությունը լսելով հիշեցի նախորդ տարվա նոյեմբերի 9֊ին հաջորդող իրադարձությունները, երբ ՀՀ կառավարության և պետական այլ շենքերում հայտնված «հայրենասերները» կոտրում, գետնին էին գցում և շենքերից դուրս էին հանում ՀՀ Դրոշն ու Զինանշանը։
Ինձ համար անտրամաբանական այս արարքների իմաստն ու նպատակը հասկացա վերջերս, երբ դիտեցի ՀՀ 2֊րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի մամլո ասուլիսը։ Վերջինս ՀՀ Դրոշով և Զինանշանով շրջապատված դահլիճում առաջ քաշեց միութենական պետություն ստեղծելու գաղափարը։ Սա ըստ իս ուղղակի անարգանք էր Հայաստանի Պետության և դրա պահպանման համար կյանքը զոհածների նկատմամբ։
Հասկացա, որ նոյեմբերի 9֊ին իրենց համար հարմար պահ էր ստեղծվել Պետությունը կործանելու, առաջ քաշած միտքը իրագործելու համար։ Հենց այս տրամաբանությամբ շենքերից հանվում էին մեր Եռագույնն ու Զինանշանը։ Փաստորեն տեղն էին ազատում, այլ դրոշ ու զինանշան տեղադրելու համար։
Ահա այսպես կարող էր կործանվել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը…
![]()