![]()
Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին դասի ժամանակ բռնության կոչ հնչեցնելու քրգործով առաջին դատական նիստը կկայանա այսօր՝ 17:00-ին։ Գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:
![]()