Երևանի Սևանի փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա ու վնասել այն

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԳՈՎԱԶԴ00:42Իմանալ ավելին
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն։

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ