ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` ՀՀ–ում ռազմական դրության ու զորահավաքի անհրաժեշտություն չկա

Հայաստանում ներկա պահին ռազմական դրություն հայտարարելու ու զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Այսօր, պատասխանելով լրագրողների ու ՀԿ–ների հարցերին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին թշնամու ԶՈւ–ի կուտակումների մասին տեղեկություններին։

«Քանի դեռ դա չի արվում, նշանակում է, որ կառավարությունը գնահատում է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Երբ որ լինի նման անհրաժեշտություն, կառավարությունը, իհարկե, կգնա նման քայլի։ Բայց մենք հույս ունենք, որ դրա անհրաժեշտությունը չի լինի»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ թեև Հայաստանը քննադատում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, բայց դա չի նշանակում, թե էսկալացիա է փնտրում։ Փոխարենը բաց չի թողնում Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու ցանկացած հնարավորություն։
«Մեր արտգործնախարարներն օգտագործում են հանդիպելու հնարավորությունները, մեր պաշտպանության նախարարները կապի մեջ են։ Կարող է պարզվի, որ դա էֆեկտիվ չէ։ Բայց մենք պետք է փորձենք քաղաքական մեթոդներով ու միջոցներով հաղթահարել այս իրավիճակն ու մեր շահերը պաշտպանել»,– ասաց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ