«Գրավոր դիմել ենք և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին»․ Նիկոլ Փաշինյան

Այո և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք գրավոր։

Այսօր ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ասուլիսի վարողի կողմից հարցը կոնկրետացնելու հետո, որ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձությունների մասին է, Փաշինյանը նշեց. «Գիտեք, նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12 -ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»:

Վարչապետն ընդգծեց, որ շարունակում են քննարկումները ու գտնում են, որ Ադրբեջանի պահվածքին պետք է միջազգային գնահատական տրվի:

«Մենք դրա հետ չենք հաշտվելու, հարկադրանքի քաղաքականություն Հայաստանը չի ընդունելու։ Պատերազմում հաղթողի իրավունք միջազգային հանրության մեջ չկա, մենք պատրաստ ենք, գնալու ենք, չարչարվելու ենք, բանակցելու ենք, գնալու ենք լուծումների և մենք բոլոր մեզ հասու միջազգային ֆորմատները օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ