«ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար տնօրենը կտուգանվի. ԱԱՏՄ

Վարչական տույժի է ենթարկվելու «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի տնօրենը՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։

Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ որոշվել է իրավախախտման համար պատասխանատու առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի։

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ