![]()
«Երբ գործողություններ են լինում հակառակորդի կողմից, նրանք պետք է իմանան, որ պատասխանը կստանան: Այս անգամ տեղի ունեցան լոկալ բնույթի բավականին խոշոր ռազմական գործողություններ, որի արդյունքում իրենք տեսան, որ ՀՀ զինված ուժերը կռվելու են, և հետագա գործողությունները նույնպես տեսնելու են այդ կռվի արդյունքները»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ հակառակորդն ունի բազմաթիվ զոհեր, տեխնիկայի կորուստ. «Այն, ինչը մեր լրատվական կառույցները, չգիտես ինչու, շատ ակտիվ չեն լուսաբանում, շատ ակտիվ լուսաբանում են մեր դիրքերի կառուցվածքն ու դասավորությունը և դրանց մարտունակության վիճակը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()