![]()
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի մեկնարկին ներկայաները մեկ րոպե լռությամբ, հոտընկայս հարգեցին երեկ` Գեղարքունիկի մարզի սահմաններին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանի հիշատակը:
Հանձնաժողովը քննարկում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը:ԱԺ «Հայաստան» դաշինքը այս անգամ ևս ներկայացրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով սահմանային միջադեպերին նշեց, որ այս պայմաններում նման օրակարգով արտահերթ նիստ հրավիրելը և այս հարցը քննարկելը ուղղակի տարօրինակ է:
Մանուկյանի դիտարկմանն արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը. «Պարոն Մանուկյան, ասում եք այս օրակարգով հավաքվելը տարօրինակ է: է չներկայացնեիք թեկնածությունը պարոն Ղազինյանի: Դուք եք ներկայացրել թեկնածությունը, պարոն Մինասյանն է ներկայացրել պարոն Ղազինյանի թեկնածությունը: Էս օրակարգը ձևավորվել է պարոն Մինասյանի ստորագրությամբ»:
Նշենք, որ Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
![]()