Հրազդանում ովքեր են ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում

Ինչպես արդեն հայտնել ենք, սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի քանի մարզերի խոշորացված համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Կոտայքի մարզի Հրազդան համայնքն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը Հրազդանում գլխավորում է գործող քաղաքապետը՝ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը: Ցուցակում երկրորդը Հրազդանի փոխքաղաքապետ Վարուժան Սաֆարյանն է: Երրորդը՝ Մերի Տոնոյանը, որը չի աշխատում:

Հրազդանում իշխող կուսակցության ցուցակը մասնագիտությունների առումով շատ բազմազան է:

Օրինակ՝ ցուցակի 4-րդ համարը՝ Վահան Մեսրոպյանը, «Գրին Ֆարմեր ՍՊԸ»-ում աշխատում է որպես օղակավար, 5-րդ համար Խաչիկ Մուրադյանը «ՍԻԼ Կոնցեռնի» պահեստապետն է, 12-րդ համարը՝ Հրազդանի թիվ 5 հիմն. դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Կարապետյանը, 15-րդ համարն էլ մասնագիտությամբ ուսուցչուհի Լուսինե Հակոբյանն է, 24-րդը՝ Հրազդանի համայնքապետարանի թիվ 5 գրադարանի գրադարանավարուհի Նոնա Դադյանն է, 31-րդը՝ Հրազդանի համայնքապետարանի Կոմունալ բաժնի մասնագետ՝ Սլավիկ Նիկողոսյանը, դեղագործ Արմինե Հայրապետյանն էլ ցուցակում 33-րդն է:

Նկատենք, որ Հրազդանում ՔՊ ցուցակը 38 հոգուց է բաղկացած: Ներառված բոլոր անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են: Նշենք նաև, որ ավագանու անդամի թեկնածուներից 12-ն այս պահին չեն աշխատում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ