![]()
Բուլղարիայի Ստրումա մայրուղում տուրիստական ավտոբուս է վթարի է ենթարկվել. BGNES գործակալության տվյալներով, վթարի հետեւանքով զոհվել է 45 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03.00-ին, Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կիլոմետրում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնց մեծ մասը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները, քրեագետներն ու քննիչները։ Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել հորդառատ անձրևի կամ վարորդի քնած լինելու պատճառով:
Նշվում է, որ վթարի ենթարկվելուց հետո տուրիստական ավտոբուսը բռնկվել է: Հաջողվել է փրկվել 7 մարդու, նրանք հոսպւտալացվել են:
![]()