Ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանը

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ «հարկ» կառուցել ավտոմեքենաների և հետիոտների համար:

Երևանում կամուրջ ու մետրոյի կայարան կառուցելու համար նախատեսված ռուսական վարկը կարող է մոտ ժամանակներս հավանության արժանանալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։

Նոյեմբերի 20-ին քաղաքապետարանում տեղի է ունեցել մինչև «Աջափնյակ» կայարան (ընկերությունը հաղթել է մրցույթը հոկտեմբերին) մետրոյի հատվածի նախագծման պայմանագիրը «Մետրոգիպրոտրանսին» հանձնելու արարողությունը: Երևան կատարած այցի շրջանակում Աբրամսոնը մետրոպոլիտենի զարգացման հարցերը քննարկել է քաղաքապետ Հայկ Մարությանի ու էկոնոմիկայի նախարարության ղեկավարության հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ