![]()
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին նախագահի տեղակալի ընտրությանը: Նիստի սկզբում նրանք վիճաբանություն ունեցան իշխանական պատգամավորների հետ և դուրս եկան հանձնաժողովի սենյակից:
Հիշեցնենք, որ անցած նիստին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտնեց, որ արդեն շրջանառության մեջ է դրվել «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են նմանօրինակ խնդիրները:
![]()