![]()
Նոյեմբերի 3-ին տեղեկացանք, որ փաստաբան Արմենուհի Առաքելյանը մեղադրվում է երեխայի վաճառքի մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքն իրականացնելու մեջ։ Նշենք, որ գործը դատարանում է, այն քննում է դատավոր Կարեն Ֆարխոյան։
ArmDaily.am-ի հարցմանն ի պատասխան Փաստաբանների պալատից հայտնում են, որ փաստաբանը շարունակում է գործող մնալ, քանի որ ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
«Անդրադառնալով այն հարցին, թե Արմենուհի Առաքելյանին տրամադրվել է հանրային պաշտպան, հայտնում ենք, որ Արմենուհի Առաքելյանին տրամադրվել է հանրային պաշտպան , որից վերջինս հրաժարվել է»,-ասված էր Փաստաբանների պալատի պատասխանի մեջ։
Փաստաբանների պալատից մեզ հայտնեցին, որ տեղյակ չեն՝ Առաքելյանն այլ պաշտպան ունի, թե ոչ։
Փաստաբան Արմենուհի Առաքելյանը փաստաբանական գործունեության արտոնագիր ստացել է 1997 թվականին, իսկ 2014-2021 ընկած ժամանակահատվածում փաստաբանի նկատմամբ վարույթ չի հարուցվել։
Նշենք, որ քրեական գործով կալանավորված անձ չկա, բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։
![]()