Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ժամկետային զինծառայող է զոհվել

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ժամեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ժամկետային զինծառայող է զոհվել։

Զինծառայողը վիրավորվել է, հիվանդանոցի ճանապարհին մահացել։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն է սկսվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ