![]()
ՌԴ «Նոր գիտություն» գիտական գործընկերության միջազգային կենտրոնը հայտարարում է «Տարվա ուսուցիչ-2021» մասնագիտական հետազոտական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մասին:
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ մրցույթի նպատակը դասավանդման լավագույն փորձի տարածումն է, մանկավարժական կազմի մասնագիտական զարգացումը:
Մրցույթին պետք է ներկայացնել հոդվածներ՝ 5-12 էջի սահմաններում, մեթոդական մշակումներ, մանկավարժական նախագծեր, որոնք մրցույթի արդյունքներով կներառվեն «Տարվա ուսուցիչ-2021» մրցույթի հոդվածների ժողովածուում:
Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 14-ը՝ ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հղմամբ:
![]()