8 միլիոն դրամ կաշառք՝ զորակոչիկներին պատերազմի ժամանակ առաջնագիծ չտանելու համար․ ինչ մանրամասներ են հայտնի

Անցած տարի սեպտեմբերի 27-ին Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի չարաշահումների դեպքով հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այն կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Մեղադրյալ բարձրաստիճան պաշտոնյան ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ Համլետ Դարբինյանն է: Նա, ըստ ԱԱԾ-ի, մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է շուրջ 8 միլիոն դրամ կաշառք՝ զորակոչիկներին պատերազմի ժամանակ առաջնագիծ չտանելու, նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրը լքելու համար:

Դարբինյանը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ