Գեղարքունիքի մարզում հայ- ադրբեջանական ուժերի միջեւ փոխհրաձգություն է սկսվել. ՊՆ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից հայտնեցին, որ այս պահին էլ փոխհրաձգությունը շարունակվում է:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին՝ բարձր գնահատելով դրանց ընթացքն ու արդյունքները։

Խորհրդակցության ավարտին ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ըստ առաջնահերթությունների խնդիրներ է առաջադրել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ