Հայաստանը հետաքրքված է Ка-52М եւ Ми-28НЭ հարվածային ուղղաթիռներով. ՏԱՍՍ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցանկանում է Ռուսաստանից ձեռք բերել նորագույն Ка-52М և Ми-28НЭ հարվածային ուղղաթիռներ։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է «Вертолеты России» հոլդինգի նախագահ Անդրեյ Բոգինսկին։

«Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որն անցել է նոյեմբերի 14-ից 18-ն Արաբական միացյալ էմիրություններում, Ка-52М և Ми-28НЭ հարվածային ուղղաթիռների նկատմամբ մեծ հետաքրքրություն է առաջացել։ Հետաքրքրվողների թվում են Հայաստանը, Ղազախստանը և ԱՄԷ-ն», — ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ