Այսօր կդադարեցվի վճարումներ չկատարած բաժանորդների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է, որ համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` հոկտեմբեր ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 16-ին:

Մինչև նոյեմբերի 16-ը իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո նոյեմբերի 22-ից այդ բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ