Սննդաբանն անվանել է նիհարելուն օգնող ըմպելիքը

Բրիտանացի բժիշկ-սննդաբան Մայքլ Մոսլին ասել է, թե որ ըմպելիքն է նպաստում նիհարելուն, և բացատրել է, թե ինչ չափաաբժնով և երբ է այն պետք օգտագործել, փոխանցում է Лента պարբերականը։

Մոսլին խորհուրդ է տվել, որ քաշ կորցնել ցանկացող և իրենց առողջության մասին հոգ տանող մարդիկ ամեն անգամ ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմեն: Նա հավելել է, որ մարդիկ հաճախ ծարավը շփոթում են սովի հետ և ջուր խմելու փոխարեն սկսում են ուտել։

Բժիշկը նաև անդրադարձել է մի հետազոտության, որի մասնակիցներին առաջարկվել է հետևել նույն սննդակարգին, սակայն հետազոտվողների մի խմբին խնդրել են յուրաքանչյուր ուտելուց առաջ կես լիտր ջուր խմել: Արդյունքում այդ խմբի մարդիկ ավելի շատ քաշ են կորցրել, քան մյուս մասնակիցները:

«Օրգանիզմը 60 տոկոսով կազմված է ջրից, իսկ ուղեղը՝ 90 տոկոսով: Մեզ ջուր է պետք՝ մաշկը խոնավեցնելու, սնունդը մարսելու և երիկամներից ավելորդ նյութերն արտազատելու համար»,- պարզաբանել է սննդաբանը։

Միաժամանակ Մոսլին հորդորել է «չխելագարվել» և չփորձել կատարել օրական ջրի քանակի կասկածելի նորմերը՝ այն խմելով լիտրերով։ Նա համոզված է, որ ուտելուց առաջ լրացուցիչ բաժակ ջուրը բավական է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ