4 համեմունք, որ թեթևացնում են հոդացավերը

Որոշ համեմունքներ սննդակարգում ներառելը կարող է թեթևացնել արթրիտով պայմանավորված հոդացավերը, ասել է սննդաբան Մայքլ Մոսլին Daily Express-ում:

Օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունեցող չորս համեմունքներից առաջինը քրքումն է։ Դրա ակտիվ բաղադրիչը՝ քուրքումինը, համարվում է ցավազրկող:

«Քուրքումինը արգելափակում է բորբոքային ցիտոկինները և ֆերմենտները երկու բորբոքային ուղիներում»,- խորհուրդ է տվել բժիշկը։

Կայենյան պղպեղը և այլ չոր չիլի պղպեղները նույնպես օգնում են պայքարել հոդացավերի դեմ՝ թեթևացնելով այն: Պղպեղի այս տեսակները պարունակում են միացություններ, որոնք հայտնի են որպես կապսաիցինոիդներ: Դրանք ունեն հակաբորբոքային հատկություններ:

Ըստ մասնագետի՝ սննդակարգում պետք է ավելի շատ դարչին ներառել։ «Այն պարունակում է ցինամալդեհիդ և ցինամինաթթու, որոնք երկուսն էլ ունեն հակաօքսիդանտ հատկություններ և օգնում են ճնշել ազատ ռադիկալների հետևանքով առաջացած բջիջների վնասը», – ասվում է հետազոտության մեջ:

Մեկ այլ օգտակար բաղադրիչ՝ կոճապղպեղը ևս, ունի բնական հակաբորբոքային ազդեցություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ