![]()
Երուսաղեմում Տաճարի լեռան մուտքի մոտ կրակ է բացել ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայինը։
Այս մասին հայտնում է Корреспондент.net-ը։ Ինչպես պարզել է ոստիկանությունը, հարձակվողը Հարավային Աֆրիկայից 26-ամյա ներգաղթյալ Էլիյահու Դևիդ Քեյն է, որը Լացի պատի մոտ զբոսավար էր աշխատում: Տղամարդը վերցրել է ատրճանակ-գնդացիրը, դուրս եկել հին քաղաքի փողոցներ և կրակ բացել անցորդների ուղղությամբ։
Տղամարդը կրակել է Տաճարի լեռան մուտքի մոտ գտնվող երեք իսրայելցիների ուղղությամբ՝ մահացու վիրավորելով նրանցից մեկին։ Երկու ոստիկան կրակ է բացել ահաբեկչի ուղղությամբ, այնուհետև նրանց միացել են ևս երկու իրավապահներ: Ահաբեկչին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ արձանագրել են նրա մահը։
Երկու ոստիկան թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Սա վերջին օրերին երկրորդ ահաբեկչությունն է Երուսաղեմում։ Ես անվտանգության ուժերին հանձնարարել եմ համապատասխան կերպով մոբիլիզացվել և զգոնություն ցուցաբերել նման հարձակումների կապակցությամբ անհանգստության պատճառով»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։
![]()