Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին անվանել է «երբեմն անտանելի հարեւան»

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ռուսաստանը հարեւան է անվանել եւ հանդես է եկել Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության օգտին: Ընդ որում, նա հավելել է, որ հարեւանները տարբեր են լինում։ Լե Դրիանի խոսքերը, որոնք ասվել են RTL հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը նախևառաջ հարևանն է։ Դա իրականություն է, բայց աշխարհագրությունը համառ է, ինչպես գիտեք, իսկ Ռուսաստանը չի հայտնել «տեղափոխվելու» մասին իր մտադրությունը։ Երբեմն հարևանները լինում են անտանելի, լինում են հարևաններ, որոնք ձեզ նյարդայնացնում են, բայց նրանք մնում են ձեր հարևանները», — հայտարարել Է դիվանագետը և հավելել, որ այդ պատճառով պետք է միշտ գործել հօգուտ ընդհանուր շահերի և շարունակել երկխոսությունը։

Որպես օրինակ նա նշել է Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը «2+2»ձևաչափով։ Լե Դրիանը նշել է, որ հանդիպումը չէր որակի որպես լավ, բայց գլխավորն այն է, որ այն կայացել է։

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Փարիզում։ Դրան մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ֆրանսիական կողմը ներկայացրել են Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը եւ զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ