Նոր մանրամսներ Տավուշում պատշգամբի փլուզման հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված քաղացիների մասին

Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբի փլուզման հետևանքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխված 7 քաղաքացիների վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ:

Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս փլուզման հետևանքով 3-ամյա երեխան՝ Ա. Օ.-ն, հոսպիտալացման ճանապարհին մահացել էր: Փլուզման պահին 7 քաղաքացի է գտնվել պատշգամբում:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հեռացրել են փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ