Կրեմլը Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններն անվանել է սրտաճմլիկ տեսարան

«Ուկրաինան Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների քողի ներքո փնտրում է սեփական խնդիրների ռազմական լուծումը, բայց դա կարող է ևս մեկ աղետ ստեղծել ամբողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, ևս մեկ փորձ է փնտրում՝ սկսելու սեփական խնդրի ուժային լուծումը, ևս մեկ աղետ ստեղծել իր և բոլորի համար Եվրոպայում։

Ահա թե ինչին է ձգտում Ուկրաինան։ Եվ դրան հասնում է, ամենայն հավանականությամբ, հենց ՆԱՏՕ-ի այդ զորավարժությունների քողի տակ, ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովում` ամերիկացի, բրիտանացի զինվորներ տարածաշրջանում, որոնց թիվը գնալով ավելանում է։

Հենց դրան է ձգտում Ուկրաինան։ Եվ սա, իհարկե, սրտաճմլիկ տեսարան է։ Որովհետև դա կբերի ամենաշատ, ամենալուրջ հետևանքները»,- ասել է Պեսկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ