Արաբկիր վարչական շրջանում վերականգնվել է Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը

Արաբկիր վարչական շրջանում գտնվող Արցախյան պայքարում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերականգնվել ու համալրվել է ճարտարապետական նոր լուծումներով:

Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

Վերատեղադրման ընթացքում բարեկարգվել է նաև հուշարձանի շրջակայքը՝ կառուցվել են նոր մայթեզրեր, ձևավորվել կանաչ գոտի: Հուշակոթողի վրա նախկինում տեղադրված աղբյուրը փոխարինվել է ցայտաղբյուրներով:

«Հայոց արծիվների սխրանքը հավերժացնող զույգ ցայտաղբյուրները Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի խոնարհումն է Արցախյան պայքարում նահատակված հայորդիներին»,-ասված է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ